![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-12-105901.png)
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Նինո Ծիլոսանին «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավայի վրա հատուկ ջոկատայինների հարձակումն անվանել է «ցավալի միջադեպ», տուժած լրագրողին՝ «սխալ մարդ»։
Ռոգավան իր վրա հարձակման վերաբերյալ հարցերն անձամբ Ծիլոսանիին է ուղղել խորհրդարանում:
«Ցավալի միջադեպ էր, բայց ավելի ցավալի էր այն պատճառով, որ սկզբից մինչև վերջ սխալ մարդ ես, և այս փոքրիկ միջադեպը, ինչ-որ մեկի սխալը, քեզ իրավունք տվեց կանգնել այստեղ (խորհրդարանում — հեղ.) և մեզ անիմաստ հարցեր տալ», — ասել է Ծիլոսանին դիմելով Ռոգավային:
«Ֆորմուլա» ՀԸ-ի լրագրող Գուրամ Ռոգավան հատուկջոկատայինները նոյեմբերի 29-ին, ուշ գիշերին, բողոքի ցույցը ցրելու ընթացքում ուղիղ եթերում են ծեծի ենթարկվել։
Բռնության հետևանքով նա դեմքի ծանր վնասվածքներ էր ստացել. Հատուկ քննչական ծառայությունը լրագրողին տուժող է ճանաչել, գործով մինչ այժմ ոչ ոք ձերբակալված չէ։