
Նոյեմբերի 26-ին ժամը 11:30-ի սահմաններում Honda CR-V մակնիշի ավտոմեքենան կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Տեղեկացնում է nor.ge-ն:
Մեքենայում գտնվող երեք ուղևորները տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հասցվել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՆԳՆ-ի փորձագետները:
Տուժածները Հեշտիա գյուղի բնակիչներ են: