Այսօր` մարտի 30-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց. մեկնարկեց Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը:
Սուրբ Զատկին նախորդող օրն անց է կացվում Ճրագալույց, ինչը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմերը տանում տուն: Հայ Առաքելական Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին: