
Դավիթ Ճիճինաձեն հեռանում է «Հայրենասերների դաշինքի» խորհրդարանական խմբակցությունից: Պատգամավորի պարզաբանմամբ, նշված հարցի վերաբերյալ դիմումը կներկայացնի գարնանային նստաշրջանի մեկնարկին:
Ճիճինաձեի խոսքով, «Հայրենասերների դաշինք» խմբակցությունում անդամագրվելու պատճառը «Սաակաշվիլի-Բոկերիա ռեժիմը հանցավոր ռեժիմ ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությունն էր»: Այս պահի դրությամբ նշված հարցը քննարկված է, ինչպես ինքն է հայտարարել խմբակցությունում առաջադրանքը ավարտել է:
Հիշեցնենք՝ Ճիճինաձեն «Հայրենասերների դաշինք»-ին էր միացել անցյալ տարի հոկտեմբերին՝ ասելով, որ պատճառն այն է, որ չլուծարվի խմբակցությունը։
Հատկանշական է, որ Դավիթ Ճիճինաձեն անցյալ տարի ամռանը հեռացվել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերից։
Դավիթ Ճիճինաձեն գարնանային նստաշրջանից աշխատանքը անկախ պատգամավորի կարգավիճակով է նախատեսում շարունակել: