
Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետում մանգան արդյունահանող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությանը կառավարող «Ճիաթուրա նենեջմենթ քոմփանի»-ն (CMC), որը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, թե ստորգետնյա աշխատանքները չեն վերսկսվելու, այժմ հայտարարել է, որ «ծրագրված է Ճիաթուրայում հանքարդյունաբերության վերականգնումը և վերակազմավորումը»:
Ապրիլի 22-ի ժամը 22:00-ին CMC-ի Facebook-ում տարածած հայտարարության մեջ գրված է, որ արտադրության վերսկսման գործընթացը ղեկավարելու է Միխայիլ Սոցկին։
Ճաթուրացի հանքագործները, որոնք ամիսներ շարունակ պահանջում էին այդ ընկերություններին հանել հանքարդյունաբերական գործունեությունից և ցույցեր էին անում, պնդում են, որ ընկերությունը խոսում է «վերջնագրերի» լեզվով և սպառնում է «ռեպրեսիաներ» կիրառել։
Ռուսաստանի քաղաքացի Միխայիլ Սոցկին, որին CMC-ը բնութագրում է որպես «բարձր որակավորում ունեցող մենեջեր», «տարիներ շարունակ ղեկավարել է հանքարդյունաբերության ամենաբարդ տեխնոլոգիական նախագծերը», ըստ բիզնես ռեեստրի՝ շարունակում է մնալ Տղկիբուլիում «Սաքնախշիրի» հանքարդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրենը:
Հանքագործները, որ Ճիաթուրայում երկարատև բողոքի ակցիաներից հետո 2025 թվականի մարտին հասել էին Թբիլիսի և հանրահավաքներ անցկացրել կառավարության շենքի և խորհրդարանի մոտ, արձագանքել են CMC-ի հայտարարությանը։
- Ճիաթուրայում այս պահին երկու բողոքի կենտրոն կա. մի խմբի բողոքի ակցիան սկսվել է Շուքրութի գյուղից։ Շուքրութցիները, որոնց տները քանդել են/քանդում են, պահանջում են փոխհատուցում ընկերությունից, որին մեղադրում են իրենց խնդիրների համար, և ուշադրություն կառավարությունից:
- Բողոքի երկրորդ ալիքը ծագեց 2025 թվականի փետրվարի վերջին՝ 2024 թվականի աշնանը մունիցիպալիտետում հանքարդյունաբերությունը դադարեցնելու ընկերության որոշումից հետո: Բողոքի ակցիան մարտին ժամանակավորապես տեղափոխվել է Թբիլիսի։
- Այս ցույցերի պահանջն է, որ ընկերությունները հեռանան շրջանից, իսկ պետությունը ստանձնի ձեռնարկությունների պատասխանատվությունը՝ «ազգայնացում»։
- 2025 թվականի մարտի 7-ին` ցույցերի ֆոնին, CMC-ը հայտարարեց, որ «Ջորջիան մանգնանեզ»-ի հետ համաձայնությամբ Ճիաթուրայում ստորգետնյա աշխատանքները չեն վերսկսվելու, քանի որ դա ֆինանսապես անշահավետ է։ Ընկերությունը ցանկանում է շարունակել հանքարդյունաբերությունը՝ միայն օգտագործելով բաց հանքարդյունաբերության մեթոդները: