
Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում «Վրացական երազանք»-ի կառավարության շենքի դիմաց:
Ճիաթուրայում բողոքի ակցիաներից հետո մայրաքաղաք են ժամանել հանքափորները։ Հարյուրավոր մարդիկ փորձում են իրենց պահանջները հասցնել «Վրացական երազանք»-ի կառավարությանը, որոնցից գլխավորը փակված հանքերի վերագործարկումն է։
Նրանց պահանջներն են.
- Աշխատողներին տրվեն իրենց աշխատավարձերը,
- Կառավարությունը փոխարինի ընկերությանը և պետականացնի հանքերը,
- Ստեղծվի Ճիաթուրայի հիմնադրամ,
- Մանգանի արդյունահանման հետևանքով տուժած գյուղերին համարժեք և արդար փոխհատուցում հատկացվի,
- Բնապահպանական խնդիրները լուծվեն,
- Գործազուրկ աշխատողների աշխատավարձը և բանկային պարտավորությունները կարգավորվեն: