Աշխարհի ամենայուրահատուկ համարվող ընկերություններից մեկը՝ Dinner In The Sky-ը Թբիլիսիից ոչ հեռու, Կոջորի համայնքում ռեստորան է բացել:
Dinner In The Sky-ը հաճախորդներին առաջարկում է 50 մետր բարձրության վրա ճաշել: Հյուրերը ամրագոտիներով են, նրանց վեր են բարձրացնում հատուկ վերամբարձ կռունկի միջոցով:
Հարթակը նախատեսված է 22 տեղի համար։ Ընկերությունը 100% անվտանգության երաշխիք է տալիս: Ամեն ինչ կառուցված է գերմանական ստանդարտներով, բելգիական սարքավորումներով:
Այցելուներին առաջարկվում է վրացական խոհանոցի ուտեստներ և տեղական գինի: Ամեն օր, ժամը 17:00-ին սկսվում է գինու համտեսումը՝ Tbilisi Daylight, արժեքը 199 լարի է՝ մեկ մարդու համար (մոտ 75 դոլար). կա նաև լանչ և ընթրիք: Tbilisi Twilight-ը սկսվում է 19:00-ին, իսկ Tbilisi City Light — 21:00-ին: Երկուսի արժեքն էլ 325 լարի է՝ մեկ մարդու համար (մոտ 120 դոլար):
Dinner In The Sky-ը Կոջորիում 5 մլն. դոլարի ներդրում է արել: Ռեստորանն աշխատելու է միայն գարնանն ու ամռանը: 2020-ին ծրագրվում է նմանատիպ ռեստորանի հիմնում ծովափնյա Բաթումիում:
«Ճաշ երկնքում» առաջին ռեստորանը բացվել է 2006-ին՝ Բելգիայում:
Forbes-ը այն ներառել է աշխարհի լավագույն և օրիգինալ ռեստորանների շարքում: Վրաստանը դարձավ 71-րդ երկիրն, ուր աշխատում է Dinner In The Sky-ը:
https://www.facebook.com/100026491760101/videos/vb.100026491760101/301013474125042/?type=2&video_source=user_video_tab