Վրաստանի խորհրդարանի մոտ ցույցերը կշարունակվեն: Այս մասին հայտարարել է «Ամոթ է» շարժումը:
«Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումից հետո էլ մեր ծրագրերը չեն փոխվում, մենք կշարունակենք բողոքի ցույցերը», — ասում է շարժման անդամներից մեկը:
Ըստ «Ամոթ է» շարժման՝ խորհրդարանը ցանկապատելուց հետո «քիչ մարդ է պետք, ճանապարհը փակելու համար»:
Շարժման անդամի խոսքով, փետրվարին լայնամասշտաբ բողոքի ցույց նախատեսված չէ, բայց խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկից հետո խորհրդարանի մուտքերի արգելափակումը կշարունակվի:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի տարածքը հունվարի 21-ին ուշ երեկոյան պատվել է երկու մետր բարձրությամբ, կանաչ ցանկապատով: Ցանկապատից ներս անցնել չի թույլատրվում, տարածքում ոստիկաններ են կենտրոնացված:
Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ խորհրդարանի շենքը ցանկապատվել է անցկացվելիք վերանորոգման աշխատանքների համար: