
Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Աղքյորփիի բնակիչների հետ. ներկա էին նաև Չանախչի գյուղի բնակիչները:
Աղքյորփի գյուղի բնակիչներն առանձնացրեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ճանապարհի անմխիթար լինելը, այդ թվում նաև դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը, դասագրքերի և Հայաստանում սովորող ուսանողների ունեցած խնդիրները:
«Եթե դեսպան Սմբատյանը Հայաստան այցելի Սադախլո-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհով, ապա ճանապարհը հաստատ կսարքվի», — դեսպանի հետ հանդիպմանը կատակով ասացին աղքյորփեցիները:
Դեսպան Սմբատյանն իր հերթին խոստացավ հետևողական լինել հնչեցված խնդիրներին՝ ըստ հնարավորության, լուծում տալ: