Ճանաչում, հատուցում. Թբիլիսիում անցկացվեց Ջահերով երթը. Տեսանյութ/Լուսանկարներ

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում ճանաչման ու հատուցման պահանջով երթ անցկացվեց:  

Երթը սկսվեց Տերունական աղոթքով ու ավարտվեց հայրենասիրական երգերով: Վիրահայ համայնքի ներկայացուցիչները կազմակերպության ակտիվիստների ու Վիրահայոց թեմի հոգևորականների ուղեկցությամբ Վակե թաղամասի հաղթանակի այգուց «Ճանաչում, Դատապարտում, Հատուցում» վանկարկումներով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:

«Մեզ փորձել են բնաջնջել մեր հայրենիքում, բայց դա չի հաջողվել, դրա ապացույցն այսօր մենք ենք, այս երիտասարդները, որ ի ցույց են դնում իրենց կամքը պայքարի, արդարության ու հաղթանակի համար: Մեր պահանջն արդարությունն ու հատուցումն է»,- երթի մասնակիցներին դիմեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերության ղեկավար Սամվել Մկրտչյանը:

«Եթե այս աշխարհում որևէ ազգ իրեն կոչում է քրիստոնյա, 1,5 միլիոն նահատակների արյան գինը չպիտի ուրանա: Մեր կոչն է, մեր պահանջը, որ քրիստոնյա Վրաստանը վերջապես հանուն արդարության որևէ քաղաքական ուժի զոհը չդառնա: Սա մեր կոչն է այս աշխարհում ապրող յուրաքանչյուր քրիստոնյա պետության, յուրաքանչյուր քրիստոնյայի»,- ելությում նշեց Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Ջահերով երթ Թբիլիսիում

Posted by Aliq Media on Tuesday, April 23, 2019

 

Հատուցման ու  ճանաչման պահանջով ջահերով երթ է իրականացվել նաև Ախալաքալաքիում և Ախալցիխեում: Այս մասին տեղեկանում ենք Ջավախքի մեր  գործընկերների հրապարակումներից:

Ջահերով երթը Ախալցխայում

Posted by Eduard Ayvazyan on Tuesday, April 23, 2019

Posted by JNEWS.ge — Информационный центр Джавахети on Tuesday, April 23, 2019

Վաղը՝ ապրիլի 24-ին, ժամը 14-ին Թբիլիսիում, Թուրքիայի դեսպանատան դիմաց նույն պահանջով բողոքի ակցիա կանցկացվի: Ակցիայի կազմակերպիչները երթի մասնակիցներին հորդորեցին զերծ մնալ հնարավոր սադրանքներից, պահպանել կարգ ու կանոնը:

Ջահերով երթի ողջ ընթացքում մասնակիցների անվտանգությունը պաշտպանված էր Պարեկային ոստիկանության կողմից: