
Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման ընթացքում ծեծկռտուք է սկսվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև:
Իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Դիտո Սամխարաձեն պարբերաբար վիրավորել է ընդդիմադիրներին՝ հրահրելով վիճաբանություն, որին ներգրավվել է գրեթե ողջ խորհրդարանը։
Նրան նյարդայնացրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի ելույթը․ ի պատասխան Սամխարաձեն ընդդիմադիրների հասցեին անպարկեշտ բառապաշար ու ժեստեր է օգտագործել։
Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ օրենքի քննարկումն անցնում է լարված իրավիճակում, իսկ շենքից դուրս բազմամարդ բողոքի ակցիաներ են։
Ավելին՝ տեսանյութում: