
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզադաշտում հավաքված երկրպագուների միջև։
Կազմակերպիչները երկրպագուներին բաժանելուց զատ, փորձում են հաղթահարել հորդառատ անձրևը՝ մարզադաշտը ֆուտբոլային հանդիպմանը նախապատրաստելու համար։
Հիշեցնենք. Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ Եվրո-2024-ի շրջանակներում: