
Թբիլիսիի Սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) սպորտի, կրթության և վերահսկիչ հանձնաժողովի նիստում սկսված վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել:
Ծեծել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Սակրեբուլոյի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին:
Ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորները ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Լևան Խաբեիշվիլիին մեղադրել են վիրավորանք հասցնելու մեջ:
Վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել, ինչից հետո մեծամասնական պատգամավոր Թարաշ Շուրղայան աթոռով հարվածել է Խաբեիշվիլիի գլխին:
Լևան Խաբեիշվիլին գլխի հատվածում ծանր վնասվածքներ է ստացել: Նիստի աշխատանքները դադարել են: