Ծեծի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Նախկին ամուսնու կողմից ծեծի ենթարկված կինը ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոցում մահացել է։ Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին, Սագարեջոյում։ Այդ ժամանակ ծանր վիճակում գտնվող երիտասարդ կնոջը տեղափոխել էին Թբիլիսիի կլինիկաներից մեկը։ Այսօր` նոյեմբերի 21-ին, ծեծի ենթարկված կինը մահացել է։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը դատապարտվել է կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, բայց համաներմամբ ազատ է արձակվել։ Ընտանիքի հարազատների խոսքով՝ նա ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։

Դեպքի առթիվ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել։

Հիշեցնենք. կանանց նկատմամբ կամ ընտանեկան բռնության դեպքում պետք է զանգահարել 112 հետախոսահամարին։ Իրավաբանական, հոգեբանական, սոցիալական և բժշկական հարցերի վերաբերյալ խորհրդատվությունն անվճար է և անանուն: