«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ծերեթելին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, անդրադարձել Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցին:
Հիշյալ հարցը քննարկվել է նաև ընդլայնված ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳ նախարարն ու խորհրդարանի ղեկավարը:
Ծերեթելին նշել է՝ թեև հանդիպման նպատակն ու թեման այլ էր, սակայն կողմերը չէին կարող չանդրադառնալ հարևան երկրների միջև այսօր առկա խնդրին: Նրա խոսքով ադրբեջանական կողմը ցանկանում է, որպեսզի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի:
ԵԱՀԿ ԽՎ-ի վրացի ղեկավարի խոսքով երկու երկրների ԱԳ նախարարությունները աշխատում են, որպեսզի մշակել որոշակի մոդել հարցը լուծելու համար:
«Ես չեմ նկատել որևէ լարվածության ցանկություն: Մենք չենք խոսել այն մասին, թե ինչու լարվեց այս հարցն ու ինչու դարձավ այն ակտուալ», — հայտարարել է Ծերեթելին:
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծագած խնդրին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։