Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վերականգնման համար հայտարարված մրցույթն ավարտվել է: Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին հայտնել է, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։
«Թբիլիսիի քաղաքապետարանն ակտիվ կապ ունի Ծերեթելիի պողոտայի վերականգնման աշխատանքներում ներգրավված պրովայդեր ընկերությունների հետ։ Մենք համատեղ կդիտարկենք ժամկետների մի մասը, և կարող եմ ասել, որ արդեն նախատեսվում է աշխատանքները սկսել առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է Բենդելիանին։
Ի դեպ, հայտարարված մրցույթում 3 լոտերով հայտարարվել էին երկու հաղթողներ՝ Millennium Builders Group-ը և Er Te De-ն, ընդհանուր 30 մլն 453 հազար 589 լարի արժեքով։
Նշենք, որ Ծերեթելիի պողոտայի վերականգնումը 2023 թվականին Թբիլիսիի բյուջեից կֆինանսավորվի 80 տոկոսով, իսկ 2024 թվականին՝ 20 տոկոսով։