2021 թվականի ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ «Վրացական երազանք»-ը հրապարակել է Մառնեուլիի քաղաքապետարանի նախընտրական ծրագիրը։ Մառնեուլիի մունիցիպալիտետի ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը բնակչությանը խոստացել է, որ առաջիկա չորս տարիներին մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությամբ մի շարք միջոցառումներ կանցկացվեն Մառնեուլիի մունիցիպալիտետում, այդ թվում՝ Ծերաքվիի վանական համալիրի վերականգնումը, որի համար նախատեսված էր հատկացնել 400 հազար լարի։
Այսօրվա դրությամբ Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովի խոստումը չի կատարվել, իսկ Պետական գնումների գործակալության կայքում չկան հայտարարված/ընթացիկ/չեղյալ հայտարարված էլեկտրոնային մրցույթներ։ Ինչպես ասում են գյուղում՝ վանական համալիրի վերականգնման մասին տեղեկություն չունեն նաև Ծերաքվիի բնակիչները, թեև կարծում են, որ կարևոր և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ազգային նշանակության մշակութային հուշարձաններին։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի 2022 և 2023 թվականների բյուջեի առաջնահերթություններից է մշակույթի ոլորտի զարգացումը, որի համար հատկացվել է, համապատասխանաբար, 1705.0 հազար և 2545.0 հազար լարի, չնայած դրան` մշակութային օբյեկտների վերականգնման և շինարարության համար նախատեսված գումարը ոչ 2022 թվականին, ոչ էլ 2023 թվականին չի հատկացվել (տեսեք նկար 1 և նկար 2):
Նկար 1, աղբյուր՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջե
Նկար 2, աղբյուր՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջե
Հետաքրքիր է, որ միայն Մառնեուլիի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեով նախատեսված է մշակութային օբյեկտների վերականգնման, նորոգման և շինարարության գումարը (ընդհանուր հաշվով՝ մշակույթի ոլորտի զարգացման համար հատկացված է 3408.0 հազ․ լարի) կազմում է 250.0 հազ. լարի (տեսեք նկար 3), թեև, ցավոք սրտի, տեղեկություններ չկան, թե այս գումարով որ մշակութային օբյեկտները կնորոգվեն, կվերականգնվեն և կկառուցվեն (տեսեք նկար 4):
Նկար 3, աղբյուր՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջե
Նկար 4, աղբյուր՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջե
Ինչպես նշված է ենթածրագրի նկարագրության մեջ և նպատակների գրաֆիկում, նախագծի շրջանակներում նախատեսվում է մշակութային օբյեկտների պահպանում, վերականգնում, և չկա համապատասխան օբյեկտների ցանկ, որոնք, որպես կանոն, պետք է ներառվեին։
Հիշեցնենք, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի նախագիծը դեռ հաստատված չէ, հետևաբար՝ հաջորդ տարի կիրականանա՞ Ծերաքվիի վանական համալիրի վերականգնումը, այս փուլում հայտնի չէ։ «Ալիք Մեդիա»-ն կշարունակի հետևել Ծիրաքվիի համալիրի շուրջ ծավալվող զարգացումներին և նորությունների դեպքում կտրամադրի համապատասխան տեղեկատվություն։