
Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի շրջանի Ծալենջիխայի փոխքաղաքապետ Իվանե Բուրդուլին իր ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել. պատահարը տեղի է ունեցել երեկ երկոյան՝ Զուգդիդի-Ծալենջիխա ճանապարհին:
Բուրդուլին մեքենայով հարվածել է ձիուն։
Հարկ է նշել, որ ծառայողական մեքենան հաշվառված է Ծալենջիխայի քաղաքապետարանի հաշվեկշռում: Առկա տեղեկություններով՝ Բուրդուլին մինչև դեկտեմբերի 19-ը արձակուրդում է, և նրան օրենքով չէր թույլատրվում օգտվել ծառայողական մեքենայից:
Բուրդուլին նշել է, որ բարձր արագությամբ ընթանալիս չի եղել. նա որպես վթարի պատճառ նշել է ճանապարհի այդ հատվածի լուսավորության բացակայությունը: