
Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը խստացնում է հսկողությունը շիմշատ բույսի ապօրինի հատման նկատմամբ։
Վարչության ներկայացուցիչները կիրականացնեն 24-ժամյա պարեկություն։
Նշված է, որ կոլխական շիմշատը Կարմիր գրքում պահպանվող տեսակ է։ Այն կտրելը, արմատախիլ անելը կամ ճյուղերը վնասելը պատժվում է տուգանքով՝ 500-ից 1000 լարիի չափով։ Հատուկ դեպքերում նախատեսված է քրեական պատասխանատվություն։
«Շիմշատը կարելի է ձեռք բերել միայն մասնավոր սեփականություն հանդիսացող տնկարաններից», — նշում են նախարարությունից:
Նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցու ծխականնեը շիմշատի ճյուղերը օգտագործում են Ծաղկազարդի («Բզոբա») ժամանակ, որը կնշվի ապրիլի 9-ին:
Հատկանշական է, որ հայ առաքելական եկեղեցին Ծաղկազարդը նշեց երեկ՝ ապրիլի 2-ին: