Tbilisi Pride-ի գրասենակի վրա հարձակում է իրականացվել: Գասենյակի ուղղությամբ ձու և մազութ են նետել: Կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Թաբագարին ֆեսբուքյան էջում գրել է, որ վերջին 2 օրվա ընթացքում սա գրասենյակի վրա հարձակման երկրորդ դեպքն է:
Նրա խոսքով՝ նախօրեին՝ հուլիսի 21-ի առավոտյան, նրանց գրասենյակի մուտքի մոտ դիմավորել են ձվերով, իսկ այսօր շենքի ուղղությամբ մազութ են նետել:
«Ամբողջ օրվա ընթացքում ոստիկանությունը մեր գրասենյակի մոտ էր կանգնած, ինչը մի կողմից պաշտպանվածության զգացում էր առաջացնում, մյուս կողմից էլ՝ հարձակումներից ոչ մի դեպք չի հետաքննվել: Եթե վանդալիզմի փաստի հետ կապված համակարգը պատասխան տար (ոստիկանության ներկայությամբ են հարձակվել), երևի նույնը չկրկնվեր»,- գրել է Թաբագարին:
Հիշեցնենք՝ Tbilisi Pride-ի գրասենյակի վրա հարձակվել են նաև հունիսի սկզբին: Այն ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հարձակումն իրականացվել էր ծայրահեղական խմբերի կողմից: