Հուլիսի 1-5-ը Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող` «Tbilisi Pride»-ը միջոցառումներ է ծրագրում: Հուլիսի 5-ին կենտրոնական Ռուսթավելի պողոտայում «արժանապատվության քայլերթ» կանցկացվի:
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները դիմել են Վրաստանի կառավարությանը` քաղաքականություն մշակել` ուղղված մարդու իրավունքներին, հավասար կատարյալ միջավայր ստեղծելու, հոմոֆոբիան ու խտրականությունը վերացնելու պարտավորությունը, հետաքննել ատելության հողի վրա արված հանցագործությունները, պահպանել հավասարության սկզբունքը, պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, մտքի ազատությունն` անկախ սեքսուալ կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից:
Հիշեցնենք` նախորդ տարիներին «Tbilisi Pride»-ի միջոցառումները Վրաստանում անցել են լարվածության ֆոնին, քայլերթը մի քանի անգամ չեղարկվել է, քանի որ հակալգբտականները սպառնում էին տապալել երթը, վերջում անցկացվել է սեղմ կազմով: