Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ») տարածաշրջանային երաժշտական փառատոնն այս տարի կրկին կանցկացվի Lisi Wonderland համերգասրահում (Լիսիի լճի տարածքում)՝ հունիսի 21-ին, 22-ին և 23-ին:
Տեղեկությունը տարածել է Tbilisi Open Air-ի ֆեյսբուքյան էջը: Tbilisi Open Air երաժշտական փառատոնը կհյուրընկալի ավելի քան 60 արտիստների։
Փառատոնի արտիստների թվում են նորվեգացի երգչուհի AURORA-ն, բրիտանացի արտիստ M.I.A-ն և ամերիկացի երաժիշտ Masego-ն: Փառատոնի շրջանակներում կրկին Վրաստան կայցելի Archive խումբը: Հանդիսատեսի առջև ելույթ կունենան նաև ամերիկյան SHE WANTS REVENGE ռոք խումբը և ֆրանսիական LA FEMME-ը։ Մյուս երաժիշտների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Փառատոնին մասնակցել ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել երեք փուլով.
- 3 օրվա աբոնեմենտը՝ 150 լարի (TBC VISA դեբետային քարտերով վճարելու դեպքում՝ 120 լարի)
EARLY BIRD փուլի ընթացքում վաճառվելու են միայն 3-օրյա կտրոններ` շատ սահմանափակ քանակությամբ: - Ամենօրյա տոմսերի վաճառքը կսկսվի EARLY BIRD-ի սպառումից հետո: Միայն այս ժամանակահատվածում TBC բանկի VISA դեբետային քարտերով գնումներ կատարելու դեպքում կգործի 20 տոկոս զեղչ (առաջարկը չի տարածվում բիզնես և վարկային քարտերի վրա)։
I փաթեթ
- 3 օրվա բաժանորդագրություն՝ 160 լարի,
- օրական տոմս՝ 65 լարի,
II փաթեթ
- 3-օրյա բաժանորդագրություն՝ 190 լարի,
- օրական տոմս՝ 80 լարի:
Փառատոնի օրեր
- 3-օրյա փաթեթ՝ 200 լարի,
- օրական տոմս՝ 90 լարի։
Ավելին՝ այստեղ: