Հուլիսի 29-ին Թբիլիսիի Լիսի լճի մերձակայքում գտնվող նորաստեղծ ձիավարժարանի տարածքում կմեկնարկի Tbilisi open air 2016 եռօրյա փառատոնը:
Այն կրում է «Ազատության և երաժշտության երեք օր» խորագիրը:
Միջոցառման երեք օրերի ընթացքում չորս բեմահարթակներից կներկայանա ավելի քան 60 երաժիշտ` 15 երկրից:
Մասնակիցների թվում է նաև հայկական « Lelocity» խումբը, որը հիմնականում ներկայանում է այլընտրանքային ռոք ժանրի կատարումներով: « Lelocity» խումբը հանդես կգա փառատոնի երկրորդ օրը` հուլիսի 30 ին:
Փառատոնի մեկ օրվա տոմսի արժեքը կազմում է 50, եռօրյա փաթեթի գինը` 120 լարի: Տոմսերը հնարավոր է գնել սպորտի պալատի մոտ գնտվող «Tbilisi open air»-ի տոմսարկղերում, TBC PAY տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց տարածքում` www.tbilisiopenair.ge/ge հասցեով:
Միջոցառման օրերին ևս կշարունակվի տոմսերի վաճառքը` օնլայն, ինչպես նաև փառատոնի տարածքում: