TBC և Bank of Georgia (BOG) վրաստանյան բանկերը հայտարարել են, որ 5 մլն լարի են հատկացնելու եվրոպամետ բողոքի ցույցերից տուժածներին և փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար։
Երկրի խոշորագույն բանկերը դեկտեմբերի 19-ին համատեղ հայտարարությամբ հայտնել են.
«Երկրում տեղի ունեցող զարգացումների ֆոնին TBC-ն և Bank of Georgia-ն համատեղ կհատկացնեն 5 մլն լարի, որն ուղղվելու է տուժած քաղաքացիներին, նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար»։
Հայտարարության մեջ նշված է, որ գումար կհատկացնեն նաև այն հիմնադրամներին, որոնք բողոքի ընթացքում տուժած քաղաքացիներին տրամադրել են իրավական, ֆինանսական կամ առողջապահական աջակցություն»: