TBC բանկի խորհրդից Մամուկա Խազարաձեից բացի հեռացել է նաև Բադրի Ջափարիձեն: Այս մասին ասվում է բանկի տարածած հայտարարության մեջ:
«Ելնելով նրանից, որ TBC բանկը հաշվի է առնում երկրի ներդրումային միջավայրի հնարավոր վնասը և հարգում է Կենտրոնական բանկի, որպես որակավորված կարգավորիչի դերը ու, չնայած նրան, որ Կենտրոնական բանկի վերջին որոշումները բողոքարկվել են դատարանում, TBC բանկը հայտարարում է, որ բանկի խորհրդի ռեստուկտուրիզացիա կիրականացվի այնպես, որ բանկի հիմնադիր բաժնետերերը չեն լինի ներկայացված խորհրդում: Նրանք կպահպանեն TBC Bank Group PLC տնօրենների խորհրդում ղեկավարի և տեղակալի պաշտոնները: TBC բանկը դադարեցնում է Կենտրոնական բանկի հետ իրավական վեճը և կվճարի 1 միլիոն լարի տուգանքը»,- ասվում է հայտարարության մեջ: