TBC բանկը կորոնավիրուսի վարակը բացահայտող 10 000 արագ թեստ է գնել և առաջիկա օրերին կփոխանցի Վրաստանի Առողջապահության նախարարությանը: Այս մասին ասվում է բանկի ֆեյսբուքյան էջում:
Բանկի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ TBC բանկը Վրաստանի կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում, «Թի-Բի-Սի-ն քո համար» ծրագրի շրջանակներում գնել է 10 000 արագ թեստ:
Հիշեցնենք, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ակտիվ քննարկվում է արագ թեստերի հարցը: Ընդդիմությունը իշխանությանը քննադատում է նշված թեստերը չգնելու և արագ թեստավորում չանցկացնելու համար:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երեկ հայտարարեց, որ բոլոր տեսակի թեստերը ունեն իրենց օգտագործման ժամանակը և Վրաստանի իշխանությունը պատրաստ է ձեռք բերել արագ թեստեր: Հարկ է նշել նաև, որ Վրաստանը կորեական ընկերության հետ պայմանագիր էր կնքել, սակայն արագ թեստերի առաջին խմբաքանակը ստանալուց հետո վրացական կողմը չեղարկեց պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ դրանք անորակ են: