Ռուսթավելիի պողոտայում տատիկների ու պապիկների հանրահավաք-երթ է անցկացվում. Նրանք երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք։ Ռուսթավելիի պողոտան մասամբ փակ է։
Ցուցարարների ձեռքին կան պաստառներ՝ «Պապին երբեք «Դեդուշկա» չի դառնա», «Տատիկին երբեք «Բաբուշկա» չեն ասի», «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին՝ մեր թոռներին», «Պահպանում ենք մեր թոռների եվրոպական ապագան»։
Երթի մասնակիցները պնդում են, որ Եվրոպա են ուզում, և այն, ինչ չկարողացան անել իրենց երեխաների համար, պետք է անեն գոնե իրենց թոռների համար։
Այսօր կայանալիք այլ ակցիաների մասին կարող եք կարդալ այստեղ։