
Տաշքենդ-Թբիլիսի թռիչքուղով կսկսի գործել ուզբեկական մեկ այլ ավիաընկերություն՝ CENTRUM AIR-ը, հայտնում է TAV Georgia-ն:
TAV Georgia-ն նշել է՝ ավիաընկերությունը 2023 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում կիրականացնի ուղիղ չարտերային թռիչքներ մայիսի 13-ից՝ շաբաթական մեկ հաճախականությամբ։
Հարկ է նշել, որ ներկայումս կանոնավոր չվերթեր Վրաստանի և Ուզբեկստանի մայրաքաղաքների միջև իրականացնում է Uzbekistan Airlines-ը։ Ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ թռիչքներ է իրականացնում Տաշքենդ-Թբիլիսի-Տաշքենդ ուղղությամբ։
Ի դեպ, Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները շահագործում է TAV Georgia-ն, որն իր գործունեությունը Վրաստանում սկսել է 2005 թվականին։ TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ձեռնարկությունն է: