2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան այցելած միջազգային ուղևորների քանակն անցել է 8 միլիոնը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10,6 տոկոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
Ինչ վերաբերում է տուրիստական այցերի քանակին, 11 ամսվա ընթացքում այն կազմել է ավելի քան 4 միլիոն 486,5 հազար, ինչը 17,2 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։
Վրաստան ամենաշատը եկել են՝
Ռուսաստանից՝ 1,341,127 այցելու , +23,8 տոկոս
Ադրբեջանից՝ 1,311,907 այցելու, +9,8 տոկոս
Հայաստանից՝ 1,162,220 այցելու, +0,3 տոկոս
Թուրքիայից՝ 1,031,147 այցելու, + 11,6 տոկոս