
Թբիլիսիի օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է լքված պայուսակ, օդանավակայանում գտնվող մարդիկ տարհանվել են:
Հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը: Ըստ գերատեսչության` տեղում աշխատել են սակրավորները, ստուգումից հետո կասկածելի իրեր չեն հայտնաբերվել, և օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Լուսանկարը` Stringer