
Մայիսին տարեկան գնաճը կազմել է 2 տոկոս։ Սա նշանակում է, որ նույն ապրանքների համար, որոնց դիմաց անձը նախորդ տարի ծախսել է 100 լարի, այս տարի պետք է վճարի 2 լարի ավելի։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած թարմացված տվյալների համաձայն, վերջին մեկ տարում ամենաշատ՝ 12,3 տոկոսով գներն աճել են տրանսպորտի ոլորտում։ Հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների ոլորտում գրանցվել է 7,7 տոկոս աճ։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն, ընդհանուր առմամբ, թանկացել են 3,5 տոկոսով: Պարենային ապրանքների և ոչ ոգելից խմիչքների ոլորտում գներն աճել են 0.7 տոկոսով՝ տարեկան գնաճի վրա արտացոլելով 0.22 տոկոսային կետով։
Կառավարությունը 2024 թվականի գնաճի նպատակային ցուցանիշ է համարել 3 տոկոսը։ Մայիս ամսվա տարեկան գնաճը ցածր է այս նշագծից: