Թբիլիսիում տարեկան 240 ժամ անցկացնում ենք խցանումների մեջ, նշված է «12-րդ հարկ» հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության մեջ:
Ըստ այդ տվյալների՝ ԵՄ քաղաքներում խցանման մեջ սպասելու միջին ժամանակը անհամեմատ ավելի քիչ է Թբիլիսիի ցուցանիշից։
«Թբիլիսիում մենք ամսական առնվազն 20 ժամ ենք անցկացնում խցանումների մեջ, իսկ տարին` 240 ժամ, հաշվի առնելով, որ օրական առնվազն 1 ժամ անցկացնում ենք ճանապարհին»,- նշված է հետազոտության մեջ: