
Թբիլիսիի Նուցուբիձե թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մարդ է մահացել։
Տեղեկության համաձայն՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տարեց կնոջը մահացած է հայտնաբերել։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին։ Հրդեհը մարվել է պատահարից կարճ ժամանակ անց։