Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ այս պահին հատկապես կարևոր է երկրի` Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակը, խուսափելու համար արտաքին վտանգներից։ Այդ մասին նախագահը հայտնել է ֆրանսիական France Info լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Ինչպես գիտեք, Վրաստանը չստացավ թեկնածու երկրի կարգավիճակ, դրա համար պատճառներ կային։ Այժմ, երբ Ուկրաինան հաղթում է, շատ կարևոր է, որ Ռուսաստանում տպավորություն չստեղծվի, թե կա մի գորշ տարածք, որի վերաբերյալ միջազգային հանրությունը՝ Եվրոպան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, պակաս վճռական են տրամադրված, քանի որ Վրաստանը շատ ավելի փոքր է, քան Ուկրաինան, ունի ավելի քիչ ռազմական և մարդկային ռեսուրսներ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով, Վրաստանին անհրաժեշտ են նաև անվտանգության երաշխիքներ միջազգային հանրության կողմից։
«Այսօր տարածքում խաղաղություն է, խաղաղություն՝ փոթորկից հետո կամ առաջ։ Բայց շատ բարդ իրավիճակ է մարդու իրավունքների, քաղաքացիների կենսապայմանների առումով (Covid-ի ժամանակ), անընդհատ բերման են ենթարկում մարդկանց, որոնք մոտենում են օկուպացիոն գծին», — նշել է նա։