Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի հետ, հայտնում է ՊՆ-ն:
ՊՆ–ի հաղորդմամբ` երկկողմ հանդիպման թեմաներից մեկը եղել է տարածաշրջանում անվտանգության միջավայրը, Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայում և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։
Բուրճուլաձեն նշել է, որ Մադրիդի գագաթնաժողովում ընդունված «Վրաստանին հարմարեցված աջակցության միջոցառումների փաստաթուղթը», գործնականում դրա իրականացումը նպաստում են Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտը ՆԱՏՕ-ի չափանիշներին մերձեցմանը։
ՊՆ նախարարի խոսքով, միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը շատ կարևոր է տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակի և մարտահրավերների լույսի ներքո։
«Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ծովակալ Ռոբ Բաուերին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նաև ՆԱՏՕ-ին ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
ի դեպ, Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը մասնակցել է Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը և հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Բրյուսելում քննարկում են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման հարցերը