Կանադական Arton Capital խորհրդատվական ընկերության անձնագրերի վարկանիշի հաշվետվության համաձայն, համաշխարհային անձնագրերի վարկանիշում Վրաստանը 30-րդ տեղում է։
Հարցումը հիմնված է այն երկրների քանակի վրա, որտեղ անձնագիր ունեցողը կարող է մուտք գործել առանց վիզայի կամ վիզա ստանալ ժամանելուն պես:
Վարկանիշի համաձայն, վրացական անձնագրի «ուժը» 131 միավոր է։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 78 երկիր, իսկ 53 երկրներում՝ ժամանելուն պես վիզա ստանալ։ Բացի այդ, անհրաժեշտ է նախապես վիզա ստանալ 67 երկիր մեկնելու համար։
Հարևան երկրների անձնագրային հզորությամբ Վրաստանն առաջ է անցել Հայաստանից, որը 60-րդ տեղում է, ինչպես նաև Ադրբեջանից, որը 61-րդ տեղում է, Թուրքիայից և Ռուսաստանից, որոնք հավասարապես կիսում են 35-րդ տեղը: Ուկրաինան 148 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը:
Նշենք, որ Arton Capital-ի 2022 թվականի վարկանիշում Վրաստանը 127 միավորով 34-րդ տեղում էր։ Այն ժամանակ վրացական անձնագրով առանց վիզայի հնարավոր էր մուտք գործել 74 երկիր, մինչդեռ այն երկրների թիվը, որտեղ վիզա է տրվում ժամանելուն պես` 53 էր։