Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունն Instagram-յան իր էջում տարածել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի նախագահի խոսքով, Մակրոնի հետ խոսել է Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։
«Մենք ողջունում ենք Ձեզ Փարիզից։ Շատ ուրախ եմ, որ Վրաստանի եվրոպական թեկնածության վերաբերյալ օգտակար զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահի վարչակազմը հրապարակել է նաև Մակրոնի ելույթի թարգմանությունը: Ֆրանսիայի նախագահը նշել է՝ հանդիպմանը խոսել են Վրաստանի թեկնածուի կարգավիճակի, երկրի ու տարածաշրջանի ապագայի մասին։
Ի դեպ, սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի իմպիչմենտի ընթացակարգ է սկսում։ Իշխող թիմը նախագահին համարում է սահմանադրություն խախտող, քանի որ նախագահը սկսել է եվրոպական շրջագայությունը առանց կառավարության հավանության։ Բացի այդ, ղեկավար թիմը Զուրաբիշվիլիի հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ վնասակար է համարում Վրաստանի եվրաինտեգրման նպատակին։
Խորհրդարանական ընդդիմության մի մասը իշխող կուսակցության կողմից Վրաստանի նախագահի իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնումը համարում է երկրի եվրաինտեգրման խոչընդոտ և սաբոտաժ։
Զուրաբիշվիլին չի արձագանքել իշխող քաղաքական ուժի՝ իրեն իմպիչմենտի ենթարկելու ծրագրի մասին։
Նախագահի իմպիչմենտը վնասում է եվրաինտեգրման գործընթացին. ՀԿ-ներ