
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային քննարկումների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։
ՊԱԾ-ի փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող պատերազմական իրավիճակը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները և՛ համաշխարհային, և՛ տարածաշրջանային համատեքստում։
Կլաարը խոսել է Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում ընթացող գործընթացներում Եվրամիության ակտիվ մասնակցության մասին՝ կարևորելով Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության (EUMM) դերը՝ որպես չեզոք և օբյեկտիվ միջնորդ։