
Երեկ՝ փետրվարի 23-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության շարունակման ու ամրապնդման հեռանկարները և ամփոփել առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի և մշակույթի ոլորտներում առկա համագործակցությունը։
«Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետները խոսել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին։ Ընդգծվել է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։
Վրաստանի վարչապետը հրավեր է ստացել Նիկոլ Փաշինյանից՝ առաջիկայում ծրագրել իր այցը Հայաստանի Հանրապետություն»,- փոխանցում են Վրաստանի կառավարությունից: