Տար և կեր, կիսվիր ջերմությամբ. բարեգործական ակցիա Թբիլիսիում

Վերջին օրերի ընթացքում Թբիլիսիի թաղամասերից մեկի բնակիչների գաղափարը մեծ տարածում է ստացել մայրաքաղաքում և Վրաստանի շրջաններում: Մի քանի երիտասարդ՝ անօթևաններին օգնելու նպատակով, սկսել են «Կիսվիր ջերմությամբ» խորագրով ակցիան: Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում երիտասարդները տեղադրել են փայտե պահարան, որտեղ դասավորել են տաք հագուստ և սնունդ, կոչ են արել մնացածներին ևս միանալ բարեգործական ակցիային:

Կարճ ժամանակահատվածում գաղափարը տարածվել է, այսօր արդեն մի քանի թաղամասում հնարավոր է գտնել նման «բարի պահարաններ»: Ցանկություն ունեցողները տեղադրում են պահարանը, տեսանյութ նկարահանում և տարածում սոցիալական ցանցերում: Ակցիայի շրջանակներում բացվել է նաև հատուկ ֆեյսբուքյան էջ:

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի