Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հակավիրուսային Տամիֆլյու դեղամիջոցը բուժող բժշկի նշանակման դեպքում անվճար կտրամադրվի:Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիփ Սերգեենկոն: Մինչ այժմ Տամիֆլյուն տրամադրվում էր անվճար՝ հղիներին, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին, երեխաներին, կենսաթոշակային տարիքի անձանց, սահմանափակ կարողություններով անձանց: Դեղամիջոցը կարելի էր ստանալ հանրային առողջության կենտրոններում:
Այժմ դրանք կարելի է ձեռք բերել նաև առաջնային առողջության պահպանման հաստատություններում, որոնք աշխատում են շուրջօրյա ռեժիմով: Այս կերպ դիագնոզի հաստատման դեպքում բժիշկն ինքը կարող է հիվանդին Տամիֆլյու տրամադրել: Տամիֆլյուի երեք հազար տուփ պահուստը, որ դեղատները ձեռք էին բերել կոմերցիոն իրացման նպատակով, կգնի առողջապահության նախարարությունը: Դեղատներում անվճար Տամիֆլյու ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի 100 ձևը: