Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ տաքսիների վարորդները հնարավորություն կունենան կորոնավիրուսի թեստը հանձնել անվճար: Ինչպես նա հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստի ընթացքում՝ մոտ 18 հազար վարորդ սմս հաղորդագրության տեսքով նամակ կստանա, թե որտեղ կկարողանա հանձնել PCR թեստ:
«Քանի որ տաքսիների վարորդները ռիսկային խումբ են համարվում. նրանք ստիպված են աշխատել բնակչության մեծ մասի հետ, հատկապես այն ժամանակ, երբ հանրային տրանսպորտը չի աշխատում: Մոտ 18 հազար տաքսու վարորդ Թբիլիսիում կորոնավիրուսի թեստ կհանձնի»,- հայտարարել է Կալաձեն: