Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ A և B կատեգորիաների տաքսիների վարորդները, որպես ինքնազբաղ, նույնպես միանգամյա օգնություն կստանան:
Քաղաքապետի խոսքով, օգնություն ստանալու ընթացակարգերի մասին քաղաքացիները կարճ հաղորդագրություններ կստանան:
«A և B կատեգորիաների տաքսիների վարորդները կստանան օգնություն, որի մասին խոսվում է վերջին երկու օրերին: Թե ինչպես պետք է գործեն, ինչ լրացուցիչ տեղեկանքներ պետք է ներկայացնեն, այս ամենի վերաբերյալ SMS հաղորդագրություններ կուղարկենք: Սա շատ հեշտ է»,- հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք, Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, ինքնազբաղ քաղաքացիները (նրանց տվյալները հաստատելու դեպքում) միանգամյա օգնություն կստանան 300 լարիի (մոտ 100 դոլար) չափով: