Թբիլիսիում տաքսի ծառայություններ մատուցելու լիցենզավորում ստացած 23 000 անձանցից 71-ը կանայք են: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հաղորդմամբ՝ բարեփոխումները դրական են ընթանում: Ինչ վերաբերում է տաքսիների գույնին և այլ ընթացակարգային հարցերին, առաջարկություններ են հանձնվել Թբիլիսիի ավագանուն։
Այն վարորդները, որոնք աշխատում են միայն կանչով, կարող են չփոխել մեքենայի գույնը, սակայն այս դեպքում նրանք իրավունք չեն ունենա տաքսու նշան փակցնել ավտոմեքենայի վրա և փողոցից ուղևոր վերցնել:
Բացի այդ, 2019 թվականի հոկտեմբերից կարգելվի 2 դռնանի և աջ ղեկով տաքսիների գործունեությունը:
Տաքսու լիցենզավորումը տրվում է 1 տարով: