Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ տաքսիների բարեփոխման 3-րդ փուլը կիրականցվի ապրիլի 1-ից:
Նրա խոսքով, վաղը տեղի կունենա տաքսիների բարեփոխման 3-րդ փուլի շնորհանդեսը, որի ընթացքում էլ հանրությանը կներկայացվի այս ուղղությամբ մշակված փոփոխությունները։
«Տրանսպորտի բարեփոխումը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից։ Ուղղություններից մեկը տաքսիների զարգացումն է։ 2018 թվականից մենք սկսել ենք ոլորտի բարեփոխումը: 2019 թվականին իրականացվել է այս բարեփոխման երկրորդ փուլը։ Այս տարի տաքսիների բարեփոխման երրորդ փուլը կմեկնարկի ապրիլի 1-ից»,- ասել է Կալաձեն։
Ըստ Թբիլիսիի քաղաքապետի՝ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում տաքսիների բարեփոխման երրորդ փուլի վերաբերյալ ակտիվ տեղեկատվական արշավ կանցկացվի.
«Տաքսու վարորդներին կբաժանվեն տեղեկատվական բրոշուրներ: Բացի այդ, քաղաքապետարանի բոլոր 11 սպասարկման կենտրոնների աշխատակիցները, թեժ գծի օպերատորները վերապատրաստված են և պատրաստ են օգնել ու մանրամասն տեղեկատվություն տրամադրել ցանկացած շահագրգիռ անձի»: