
Այսօրվանից՝ հունիսի 1-ից, Թբիլիսիում այսպես կոչված սպիտակ գույնի կամ A կարգի տաքսիները, որոնց տարիքը 10 տարուց պակաս է, կարող են երթևեկել ավտոբուսի գոտում (BUS LANE)։
Որպեսզի ուղևորը հեշտությամբ ճանաչի նման մեքենան, Թբիլիսիի քաղաքապետարանը վարորդներին կտրամադրի հատուկ ճանաչողական կպչուն պիտակներ։
Ի դեպ, Թբիլիսիում տաքսի ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։ A կարգի տաքսիները պետք է լինեն սպիտակ գույնի, նրանք կարող են ուղևորներ վերցնել ցանկացած վայրից, B կարգի տաքսիների գույնի սահմանափակում չկա, սակայն նրանք կարող են աշխատել միայն զանգ ծառայությամբ:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանը մի քանի ամիս առաջ դադարեցրել է A կարգի լիցենզիաների տրամադրումը։