Սվանեթիում շարունակվում է աշտարակ-ամրոցների վերանորոգման պահանջով ցույցը

Սվանեթեիի Մեստիայի մունիցիպալիտետի Ուշգուլի համայնքի հինավուրց աշտարակ-ամրոցների վերանորոգման պահանջով բողոքի ցույց կանցկացվի նաև այսօր՝ օգոստոսի 13-ին: Այս մասին հայտարարել է Մեստիայից կինոռեժիսոր Մարիամ Խաճվանին:

Նրա խոսքով նախօրեին ողջ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցները փակած են պահել կենտրոնական ճանապարհը՝ թույլ չտալով մեքենաներին անցնել:

«Տեղացիների պահանջն է, որ աշտարակների վերանորոգումը մեկնարկի հենց այսօր: Դրանց 90 տոկոսը անմխիթար վիճակում է: Վերանորոգումը պետք է սկսել այսօրվանից, հակառակ դեպքում մինչև ձմեռ չեն դիմանա»,- ասել է Մարիամ Խաճվանին:

Ակցիայի կազմակերպիչները պահանջում են, որ Ուշգուլի ժամանեն մշակութային ժառանգության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նախօրեին Ուշգուլիում է եղել Մեստիայի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանին: Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում հարցին շուտափույթ լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաև բանակցություններ են ընթանում կենտրոնական իշխանությունների հետ՝ Ուշգուլի ներկայանալու պահանջի հետ կապված:

Սվանեթին Վրաստանի զբոսաշրջային տարբերվող ուղղություններից է։ Այստեղ դարեր առաջ կառուցված ինքնատիպ աշտարակ-ամրոցներից շատերը դեռև բնակելի են։ «Սիրո աշտարակների շրջան» անվանումը ստացած Սվանեթին, մասնավորապես կենտրոնական Մեստիա քաղաքը դարձել են Սվանեթեիի այցեքարտը։