Սվանեթիում ձնահյուսի հետևանքով զբոսաշրջիկ է մահացել

Սվանեթիում ձնահյուսի հետևանքով մեկ մարդ է մահացել. ըստ տեղեկության` մահացածը զբոսաշրջիկ է։

Bm.ge լրատվամիջոցի փոխանցմամբ, Մեստիայի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանին ասել է.

«Ուշգուլիում 4 ալպինիստներ առանց էքսկուրսավարի դահուկ էին քշում, որոնցից մեկը ձնահյուսի տակ է մնացել ու մահացել, մյուսները ողջ են և չեն տուժել»։