
Սոխումի լեռնանցքում այրվում է մոտ 200 հա անտառ: Տեղեկատվությունը տարածում են աբխազական լրատվամիջոցները: Հրդեհի օջախները նկատվել էին դեռ երեկ առավոտյան:
Ըստ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ հրդեհը առաջանում է դեպի Գուդաութայի շրջան:
Նշվում է նաև, որ այժմ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ հրդեհի մարման աշխատանքներում ռուսական ավիացիան ներգրավվելու համար: