
Սուխումիի անկումից 25 տարի է անցել: Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանում իջեցվել են պետական դրոշները:
Սուխումն ընկավ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին: 13 ամիս և 13 օր տևած պատերազմը տասնյակ հազարավոր կյանքեր խլեց:
Այսօր Վրաստանի խորհրդարանի ու կառավարության անդամները ծաղկեպսակներ են դնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում: